Քայլարշավ դեպի Արտանիշ լեռ
Հայաստանը բացահայտելու լավագույն ձևերից մեկն անշուշտ նրա հիասքանչ բնությանը մոտիկից ծանոթանալն է։ Եթե դուք արդեն տեսել եք պատմամշակութային վայրերը, ժամանակն է ուղևորվել դեպի բնական հրաշքներից մեկը՝ Արտանիշ լեռ։
Լեռը գտնվում է Գեղարքունիքի մարզում՝ Սևանա լճի արևելյան ափին, բարձրությունը 2461 մետր է, իսկ հարաբերական բարձրությունը՝ մոտ 560 մետր։ Իդեպ թերակղզին, որի վրա գտնվում է Արտանիշ լեռը, Սևանա լիճը բաժանում է՝ Մեծ և Փոքր Սևանների։
Planning your trip in Armenia? Here are the Best Hotels to stay at Lake Sevan:
Այս անգամ մեր արշավը կայացավ մայիսի 9-ին՝ միակ ոչ անձրևային օրը այդ շաբաթվա ընթացքում։ Ես և իմ Ավստրալիայից ժամանած հյուրերը՝ Լյուսին և Հարին, Արիելն ու Ալեքսանդրը որոշեցինք օգտվել առիթից և մեր օրն անցկացնել Սևանի ավազանի այս գեղեցիկ հատվածում։
Թեպետ սա արդեն իմ չորրորդ վերելքն էր Արտանիշ, բայց Լյուսիի ու Հարիի համար իրենց առաջին լեռնային արշավն էր։ Այսպիսով, պատրաստվեցինք անհրաժեշտ հանդերձանքով՝ հարմարավետ կոշիկներ, տաբատ, գլխարկ, արևապաշտպան քսուք, և ուղևորվեցինք դեպի Շողակաթ գյուղ (Շորժա)։ Գյուղը անցնելուց հետո, դեպի Արտանիշ գյուղ տանող ճանապարհի առաջին շրջադարձում կայանեցինք մեքենան և սկսեցինք մեր վերելքը՝ մոտ 1900 մետր բարձրությունից։
Օդը պարզ էր ու թարմ, թռչունների ձայները՝ մեղմ ուղեկից, իսկ սարի ուրձի բույրը լրացնում էր տեսարանը։ Թեպետ նախորդ օրերին տեղումներ եղել էին, հողը չէր ճահճացել, ինչը շատ հեշտացրեց մեր քայլերթը։ Ճանապարհը սկզբում զառիթափ է, մի փոքր բարդ, հատկապես մինչև առաջին «փոքր գագաթը» հասնելը, բայց այն հիմնականում հարթ է՝ առանց խոշոր քարերի կամ ժայռերի։ Իսկ տեսարանը՝ պարզապես հիասքանչ։ Ճանապարհին հանդիպեցինք նաև Հարավ-Աֆրիկյան Յոհաննեսբուրգ քաղաքից և Ռուսաստանի Դաշնությունից ժամանած զբոսաշրջիկների, ովքեր նույնպես բարձանում էին լեռը՝ հիանալու համայնապատկերով։
Մեր աջ կողմում Արեգունու և Սևանի լեռնաշղթաներն էին, ձախում՝ Գեղամա լեռները, իսկ առջևում փռված՝ ամբողջ Սևանա լիճը իր ողջ գեղեցկությամբ։ Ավելացրեք դրան գարնանային գույներն ու վայրի ծաղիկների բազմազանությունը՝ կարծես քայլում էիք կենդանի գոբելենի միջով։
Արտանիշ լեռան գագաթ և հետ վերադարձ
Երեք ժամ անց մենք կանգնած էինք Արտանիշի գագաթին։ Պետք է անկեղծ լինեմ՝ և՛ իմ, և՛ իմ հյուրերի ուրախությանը չափ ու սահման չկար։ Հաշվի առնելով, որ սա նրանց առաջին լեռնային փորձն էր, ես ամեն պահ սպասում էի՝ գուցե կհրաժարվեն։ Բայց մենք արեցինք դա՝ ինչպես իսկական արշավականներ։ Այս օրը, անկասկած, երկար կմնա մեր հիշողության մեջ։
Ինչու՞ հենց Արտանիշ։ Լեռը միակ վայրն է, որի գագաթից հնարավոր է ամբողջությամբ տեսնել Սևանա լիճը՝ իր անկրկնելի համայնապատկերով՝ ծայրից ծայր։
Գագաթին լուսանկարվելուց, հանգստանալուց հետո սկսեցինք վայրէջքը։ Հետադարձ ճանապարհը մի փոքր ավելի կտրուկ էր, ուստի պետք էր զգույշ լինել՝ ծնկներն կամ ոտքերըը չվնասելու համար։ Բայց ամեն ինչ անցավ հարթ, և մենք հաջողությամբ վերադարձանք մեր մեքենայի մոտ։ Վերադառնալու համար պետք է պարզապես ուղղությունը պահել դեպի ներքևում գտնվող արևային կայանի ուղղությամբ և քայլել դեպի ներքև ձգվող լանջի վրայով։
Պետք է նաև նշեմ, որ գագաթից տեսարանը պարզապես աննկարագելի գեղեցիկ է մայրամուտին։Մայրամուտը վայելելու համար պետք է քայլարշավը սկսել մոտավորապես ժամը 16։30-ին, որպեսզի կարմիր մայամուտը վայելեք գագաթից, բայց անպայման պետք է պատրաստ լինեք մթության մեջ քայլել մոտ 1 ժամ, ինչը բավականին վտանգավոր է հատկապես սկսնակների համար։
🚌Book your unique tours and experiences in Armenia:
Եթե դուք էլ եք ցանկանում բարձրանալ Արտանիշ լեռ, միացեք ինձ անհատական արշավի ընթացքում։ Կապնվեք ինձ հետ WhatsApp-ով +37499855414, Facebook-ի Made in Armenia էջի միջոցով կամ պատվիրեք Օնլայն։
Իսկ եթե որոշել եք մենակ բարձրանալ (թեև խորհուրդ չի տրվում առանց ուղեկցորդի անել դա), ապա նախապես ծանոթացեք երթուղուն, ընտրեք լավ եղանակ, և անպայման վստահ եղեք ձեր ֆիզիկական պատրաստվածությանը։
Յուրաքանչյուր լեռ մեզ ցույց է տալիս, թե որքան գեղեցիկ և ուժեղ կարող է լինել բնության հետ հաղորդակցությունը։ Շարունակեք բացահայտել Հայաստանը քայլ առ քայլ։
Երթուղուն կարող եք հետևել այստեղ։